ՀՀ ԱԱԾ-ն ապատեղեկատվությամբ մոլորեցրել է ադրբեջանական կողմի կեղծ օգտատերերին

Ադրբեջանական հատուկ ծառայությունները «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում բացել են հայկական տվյալներով կեղծ էջեր, ներկայացել են որպես հայկական զինված ուժերի նախկին զինծառայողներ և փորձել են Հայաստանի քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատել՝ տվյալներ կորզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կայքը:

Համալիր օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում բացահայտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների բացած «Hovik Margaryan», «Edgar Minasyan», «Rafik Tovmasyan», «Norik Barsegyan» և «Norik Margaryan» անուններով կեղծ էջերը և նրանց մատուցել է այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցրել են ադրբեջանական կողմին:

Միաժամանակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շնորհակալություն է հայտնում ադրբեջանական կեղծ օգտատերերի բացահայտման գործում օգնած քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *