ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ավիացիան և ՀՕՊ-ը լայնամասշտաբ վարժանքներ են անցկացնում

Այսօր՝ մայիսի 26-ին, իրականացվում են ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ավիացիայի և ՀՕՊ ստորաբաժանումների լրիվ մարտական պատրաստականության բերման անակնկալ վարժանքներ։ Ստուգումներին ներգրավված են շուրջ 12 հազար զինծառայող, 250 ինքնաթիռ և ուղղաթիռ, 700 միավոր տարբեր տեսակի ռազմական տեխնիկա։ Այս մասին մայիսի 26-ին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ

Նշվում է, որ ստուգումներն անցկացվում են ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 25-ին կայացրած որոշմամբ՝ 2015-ի սեպտեմբերին անցկացվելիք «Ցենտր-2015» զորավարժությանը նախապատրաստվելու նպատակով։

Ստուգումներին մասնակցող ՀՕՊ ստորաբաժանումները պետք է տեղակայվեն ՌԴ Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» և «Աշուլուկ» զորավարժարաններում։

Հատկանշական է, որ ստորաբաժանումներն ավելի քան 1000 կմ պետք է հաղթահարեն ողջ սպառազինությամբ՝ երկաթուղային ճանապարհով և ստորաբաժանումների սպառազինությունում առկա ռազմական տեխնիկայի միջոցով։ Նշանակված վայր հասնելուն պես ստորաբաժանումները պետք է բացազատվեն և իրականացնեն մարտական հերթապահություն։

Հավելենք նաև, որ միևնույն ժամանակ մեկ օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերի ավելի քան 100 ինքնաթիռ անակընկալ ստուգման շրջանակներում պետք է բերվեն մարտական պատրաստության աստիճանի, տեղակայվեն ռազմական օդանավակայաններում։ ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ավիացիոն խմբերն ստուգումների ընթացքում օժանդակելու են արևմտյան և հարավային ռազմական շրջանների ավիացիայի ստորաբաժանումները։

2 responses to “ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ավիացիան և ՀՕՊ-ը լայնամասշտաբ վարժանքներ են անցկացնում

  1. Pingback: Վարժանքների ժամանակ ՌԴ ՀՕՊ-ն ու ՌՕՈւ-ն հաջողությամբ կատարել են մարտական առաջադրանքները | Ռազմ.info

  2. Pingback: Նորվեգիան և ՌԴ-ն համատեղ զորավարժություն են անցկացրել Բարենցի ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *