Դավութօղլուն սուտ է անվանել թուրքական ինքնաթիռը խփելու մասին Ասադի վարկածը

Հուլիսի 3-ին թուրքական «Ջումհուրիեթ» թերթի հետ հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ափսոսանք է հայտնել թուրքական F-4 Ֆանտոմ ինքնաթիռի ոչնչացման համար՝ սակայն ներողություն չխնդրելով: Նա ասել է «Ես հարյուր տոկոս կուզենայի, որ մենք հարձակված չլինեինք … Եթե ինքնաթիռը խփված լիներ միջազգային ջրերում, ապա մենք ներողություն կխնդրեինք»։ Նա բացատրել է, որ ինքնաթիռը շատ ցածր էր թռել, եւ ՀՕՊ համակարգերը այն շփոթել են իսրայելական ինքնաթիռի հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին թուրքական հետուխազական ինքնաթիռի ոչնչացմանը Թուրքիան արձագանքել է Սիրիայի հետ սահմանում զինուժի ավելացմամբ, սակայն Ասադը լարվածությունը նվազեցնելու նպատակով հայտարարել է, որ Սիրիան մտադրություն չունի Թուրքիայի սահման զորք ուղարկելու:

Նույն հարցազրույցում Ասադը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին մեղադրել է երեսպաշտության և Թուրքիան Սիրիայում արյունահեղության մասնակից դարձնելու համար: Ասադը ասել է «Ի սկզբանե նա միջամտել է մեր ներքին գործերին, ցավոք սրտի, տարիների ընթացքում նա Թուրքիային դարձրել է Սիրիայի բոլոր արյունալի իրադարձությունների մի կողմ”։

Թուրքական «Վաթան» օրաթերթին տված հարցաձրույցում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն մերժել է Ասադի մեկնաբանություններն ու դրանք որպես սուտ որակել: Նա սխալ է համարել իսրայելական ինքնաթիռի հետ խառնելու վարկածը՝ ասելով, որ թուրքական կողմը ձայնագրություններ ունի, որոնցում ինքնաթիռը թուրքական է ճանաչվում։

Թուրքական օդուժը F-16 կործանիչներ է բարձրացրել օդ, երբ սիրիական տրանսպորտային ուղղաթիռներ են թռչել թուրք-սիրիական սահմանի մոտ, բայց թուրքական օդային տարածք չեն մտել: Սա արդեն անընդմեջ երրորդ օրն է, որ Թուրքիան իր կործանիչներն է ուղարկում սահման:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *