ՌԴ ՌԾՈւ «Մոսկվա» հրթիռային հածանավը կրակային վարժանքներ կանցկացնի Սև ծովում

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Վալերի Կուլիկովի ընդհանուր հրամանատարությամբ հրետանային կրակի արձակման վարժանքներ կանցկացնի Սև ծովի զորավարժարաններում։Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի ներկայացուցիչ, 1-ին կարգի կապիտան Վյաչեսլավ Տրուխաչևը։

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը

Հայտարարությունում Սևծովյան նավատորմի ներկայացուցիչն ընդգծել է, որ «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավն արդեն իսկ ավատրել է մասնակցությունը ռուս-չինական ռազմածովային ուժերի Միջերկրականում անցկացրած համատեղ զորավարժությանը և ժամանել Սևաստոպոլի նավահանգիստ՝ հետագա վարժանքներին նախապատրաստվելու համար։

Առաջին կարգի  կապիտան Կուլիկովը նշել է, որ առաջիկա զորավարժությանը հրետանային ուսումնական կրակով պետք է խոցվեն ծովային և օդային թիրախներ։ Ավելի ուշ սևծովյան նավատորմի ավիացիայի Կա-27 ուղղաթիռները գիշերային և ցերեկային ժամերին կփորձարկեն հածանավի հարթակին վայրեջք կատարելու և հարթակից օդ բարձրանալու մեխանիզմները։ Զորավարժության ավարտից հետո «Մոսկվա» հրթիռային հածանավը կրկին կկայանի Սևաստոպոլի նավահանգստում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ԶՈւ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարությունը մայիսի 21-ին հայտնել էր «Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար» մայիսի 23-ից USS Ross հրթիռային ականակիր նավի սևծովյան ավազան մտնելու մասին։ Հայտարարությունում նշվում էր, որ ամերիկյան ռազմանավը Սև ծովի տարածքում պետք է գործի 1936-ին կնքված «Մոնտրեի կոնվենցիայի» համաձայն, որով ոչ սևծովյան պետություններին արգելվում է ծովի ավազանում մնալ 21 օրից ավելի։

Հիշեցնենք նաև, որ 2015-ի մայիսի 11-ից 21-ը Ռուսաստանի և Չինաստանի ԶՈւ ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում անցկացրել էին «Ծովային համագործակցություն-2015» համատեղ զորավարժությունը, ինչի ընթացքում զորավարժության մասնակից նավերը փորձարկել են համատեղ գործողությունների անցկացման արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմները։

«Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավ. տեղակայման վայրը՝ ՌԴ, Սևոստոպոլի ռազմածովային բազա։
Երկարությունը՝ 186,4 մ., լայնությունը՝ 20,8 մ.
Առավելագույն արագությունը՝ մոտ 59 կմ/ժ
Առավելագույն հաղթահարվող հեռավորությունը՝ 4630 կմ 59 կմ/ժ արագության, և 11112 կմ՝ 27 կմ/ժ արագության դեպքում
Սպառազինությունը՝ 130 մմ տրամաչափի 1 երկփողանի Ակ-130 նավային ավտոմատ հրանոթ
6 հատ վեցփողանի 30 մմ տրամաչափի փողերով Ակ-630 նավային հրետանային կայան
8×2 88 սմ տրամաչափի «Պ-1000 Վուլկան» հականավային հրթիռային համալիր
8×8 «Ս-300Ֆ» և 2×2 «ՕՍԱ-ՄԱ» զենիթահրթիռային միջոցներ
Անձնակազմը՝ 510 մարդ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *