ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություն՝ զրահատեխնիկայի կիրառմամբ

Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժությունը ղեկավարել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայկական զինուժի ԲՏՌ-80 զրահափոխադրիչը հանդիպակաց  մարտի վարման թեմայով զորավարժության ժամանակ

Հայկական զինուժի ԲՏՌ-80 զրահափոխադրիչը հանդիպակաց մարտի վարման թեմայով զորավարժության ժամանակ

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներից մեկը ուժեղացված է եղել տանկային և հրետանային միջոցներով: Զորավարժության թեման` հանդիպակաց մարտի վարումը, մանրազննին կերպով մշակվել էր վարժանքից առաջ, իսկ մասնակիցները երեք օր շարունակ մարտական պայմաններին առավել մոտեցված իրավիճակում լուծել են առաջադրված խնդիրները:

Զորավարժության կրակային փուլի ընթացքում առաջադրված խնդիրը` գրոհով ոչնչացնել պայմանական հակառակորդին կարճ ժամկետում, տիրապետել նախաձեռնությանը և ստեղծել պայմաններ հետագա գործողությունների համար, հաջողությամբ կատարվել է ըստ նախապես մշակված պլանի:

Հայկական զինուժի ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան հանդիպակաց  մարտի վարման թեմայով զորավարժության ժամանակ

Հայկական զինուժի ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան հանդիպակաց մարտի վարման թեմայով զորավարժության ժամանակ

Բացի այդ, մայիսի 23-ին զորավարժարանում անցկացվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների ներգրավմամբ` գումարտակի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ, որը ղեկավարել է 3-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

3-րդ բանակային կորպուսի հրետանային ստորաբաժանումներն այս օրերին ճամբարային հավաքներ և մարտական հրաձգության գործնական դասընթացներ են անցկացնում Բաղրամյան զորավարժարանում:

Մայիսի 30-ից հունիսի 6-ն էլ Բաղրամյան զորավարժարանում եռաստիճան մարտավարական զորավարժություն կանցկացնեն ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *