Մայիսի 22-ի երեկոյան Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ Բաքվում տեղակայված զորամասերից մեկում գրանցվել է միջադեպ, որի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992-ին ծնված Բաբաշով Թափդըգ Ալիզաման օղլուն (Babaşov Tapdıq Əlizaman oğlu)։ Ըստ նախնական վարկածի՝ զինծառայողը մահացել է՝ ընկնելով 4-րդ հարկից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով մահացածի հարազատներից մեկի ֆեյսբուքյան գրառմանը։
Մահացած զինծառայողի ազգականն իր գրառման մեջ նշել է, որ թեպետ ասվում է, թե մահվան պատճառը 4-րդ հարկից ընկնելն է, այդուհանդերձ, մահացածի ձեռքերին եղել են հետքեր, որոնք, ազգականի կարծիքով, առաջացել են պարանով կապված լինելու հետևանքով։ Հայտնի է նաև, որ Բաբաշովը չի մահացել տեղում. ընկնելուց հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, որտեղ էլ զինծառայողը, չկարողանալով դուրս գալ կոմայից, մահացել է։
Նույն աղբյուրը նշում է նաև, որ Բաբաշով Թափդըգը ժամկետային զինծառայության էր զորակոչվել երկու ամիս առաջ։
Հավելենք, որ 2015-ի մայիսին սա Ադրբեջանի պաշտպանական և ուժային համակարգի կառույցներում մահվան ելքով 3-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դառնում։
Pingback: Armday – Ադրբեջանի զորամասերից մեկում կապել են զինծառայողի ձեռքերը և ցած նետել 4 հարկից
Pingback: Ադրբեջանում ժամկետային զինծառայությունում մահացած ակտիվիստի մայրը հանդես է եկել տեսաուղերձով | Ռազմ.info