Աֆղանստանում նախորդ օրվա ընթացքում հատուկ գործողությունների ժամանակ ոչնչացվել է 61 զինյալ։ Այդ մասին հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ի կայքին։
Ըստ Աֆղանստանի ՆԳՆ կայքի հաղորգագրությունում է նշված, միայն վերջին 24 ժամվա ընթացքում Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերի կողմից մի շարք շրջաններում զինյալներին ոչնչացնելու հինգ գործողություն է կատարվել, որոնց արդյունքում ոչնչացվել է 61 զինյալ։
ՆԳՆ-ն հաղորդում է նաև, որ գործողությունների արդյունքում առգրավվել է 11 տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ 376 հրթիռ, 27 նռնակ, 3 տեղաշարժվող ռադիոկայան, ինչպես նաև 115 կգ ափիոն։
Այս ամսվա ընթացքում Աֆղանստանի իրավապահ մարմինների կողմից իրականացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ոչնչացվել 120 ծայրահեղական, իսկ մոտ 40-ը՝ ձերբակալվել։