Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 17-23 մայիսի, 2015

Թուրքական «Քարայել» ԱԹՍ-ն ներգրավվել է Միջերկրականում անցկացված զորավարժությանը • Թուրքիան մտադիր է «Անքա» ԱԹՍ-ները սպառազինել տեղական արտադրության հրթիռներով • ԱՄՆ-ում քննարկվում է Թուրքիայի նավատորմին զենիթահրանոթային համալիրներ տրամադրելու հարցը  • Թուրքիան ցանկություն է հայտնել միանալ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման նորաստեղծ ուժերին • Թուրքիան ոչ թե սիրիական ուղղաթիռ, այլ ԱԹՍ է խոցել • Թուրքիայում բացվել է «տիեզերական համակարգերի արտադրության» առաջին կենտրոնը • Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատային է ինքնասպան եղել

Ամերիկյան արտադրության MK 15 Phalanx CIWS Block 1B Baseline 2 զենիթահրանոթային համալիր՝ նախատեսված ռազմանավերի համար

Ամերիկյան արտադրության MK 15 Phalanx CIWS Block 1B Baseline 2 զենիթահրանոթային համալիր՝ նախատեսված ռազմանավերի համար

• Թուրքական «Վեսթել» ընկերության «Քարայել» մարտավարական անօդաչու թռչող սարքը ներգրավվել է Միջերկրական և Էգեյան ծովերում մայիսի 14-18-ն անցկացված Denizkurdu-2015 զորավարժությանը, որի ընթացքում իրականացրել է ամենաերկար թռիչքը՝ օդում մնալով մոտ 10 ժամ 50 րոպե։

• Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ նախատեսվում է «Անքա» ԱԹՍ-ն սպառազինել թուրքական արտադրության «օդ-մակերևույթ» դասի «Բոզոք» հրթիռներով և նոր «Անքա-Ս» ԱԹՍ-ի սերիական արտադրությունը սկսել 2016-ից։

• ԱՄՆ Պետդեպարտամենտը  թույլատրել է Թուրքիային վաճառել 4 միավոր  MK 15 Phalanx զենիթահրանոթային համալիր, ինչպես նաև արդիականացնել այդ համալիրի ևս 17 միավոր, որոնք արդեն իսկ առկա են Թուրքիայի ռազմածովային ուժերում։

• Թուրքիան հայտ է ներկայացրել 2021-ից ղեկավարել ՆԱՏՕ-ի «Շատ բարձր պատրաստականության համատեղ խնդիրների ուժերը» (Very High Readiness Joint Task Force, VJTF), որոնց ստեղծման հիմնական նպատակը Ռուսաստանի՝ Արևմուտքի նկատմամաբ հնարավոր սպառնալիքներին դիմակայելն է:

• Թուրքիան մայիսի 16-ին հայտարարել էր, թե իրենց ՌՕՈւ-ի F-16-երը խոցել են Սիրիայի զինված ուժերին պատկանող ուղղաթիռ, որը նույն օրը հատել էր Թուրքիայի օդային սահմանը: Սակայն սիրիական կողմը պնդում էր, թե խոսքը ոչ թե ուղղաթիռի, այլ հետախուզական անօդաչու թռչող սարքի մասին է: Միայն 2 օր անց Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտատարել է, որ խոցված թռչող օբյեկտն իրոք անօդաչու թռչող սարք է, ոչ թե ուղղաթիռ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրում է Թուրքիայի պատվերով ճապոնական ընկերության արտադրած «Թյուրքսաք-4Ա» կապի արբանյակի ընդունման պայմանագիրը

Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրում է Թուրքիայի պատվերով ճապոնական ընկերության արտադրած «Թյուրքսաք-4Ա» կապի արբանյակի ընդունման պայմանագիրը

• Մայիսի 21-ին Թուրքիայում բացվել է TAI ռազմարդյունաբերական ընկերության «Տիեզերական համակարգերի ինտեգրացիայի և թեստավորման» կենտրոնը, որտեղ նախատեսվում է ընդամենը 2-ից 3 տարվա ընթացքում արտադրել հետախուզական և կապի արբանյակներ, ինչը խիստ կասկածելի է։

• Մայիսի 18-ին ինքնասպան է եղել Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության Օսմանիյեի հատուկ նշանակության գումարտակի զինծառայող, 26-ամյա պրոֆեսիոնալ սերժանտ Էնգին Քըսան։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *