Պաշտպանության նախարարի մոտ քննարկվել են Ռազմարդյունաբերական համալիրի օրենքից բխող խնդիրները

Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի մոտ անցկացվել է քննարկում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումների իրականացման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկցանում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանը ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում

Սեյրան Օհանյանը ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում

Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱԴ պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԳՊԿ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի մոտեցումները ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ:

Ավելացնենք, որ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքի համաձայն՝ ստեղծվելու է հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողով, որի կազմում գործող ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդը ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություններ է անելու ու առաջարկություններ ներկայացնի կառավարությանը: Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե լինելու է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ օրենքը ՀՀ Ազգային ժողովում ընդունվել է 2015թ. մարտի 25-ին, իսկ ապրիլի 15-ին Հայաստանի նախագահը ստորագրել է այն:

Օրենքի նպատակներն են ոլորտի զարգացման համար կայուն հիմքի ստեղծումը, ՀՀ ԶՈւ և այլ զորքերի սպառազինության մատակարարումների պետական ծրագրերի իրականացումը: Ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքով կարգավորվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքները:

One response to “Պաշտպանության նախարարի մոտ քննարկվել են Ռազմարդյունաբերական համալիրի օրենքից բխող խնդիրները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 17-23 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *