ԱՄՆ-ում քննարկվում է Թուրքիայի նավատորմին զենիթահրանոթային համալիրներ տրամադրելու հարցը

ԱՄՆ Պետդեպարտամենտը  թույլատրել է Թուրքիային վաճառել 4 միավոր  MK 15 Phalanx զենիթահրանոթային համալիր, ինչպես նաև արդիականացնել այդ համալիրի ևս 17 միավոր, որոնք արդեն իսկ առկա են այդ երկրի ռազմածովային ուժերում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ «պաշտպանական անվտանգության  համագործակցության գործակալության» կայքը։

Ամերիկյան արտադրության MK 15 Phalanx CIWS Block 1B Baseline 2 զենիթահրանոթային համալիր՝ նախատեսված ռազմանավերի համար

Ամերիկյան արտադրության MK 15 Phalanx CIWS Block 1B Baseline 2 զենիթահրանոթային համալիր՝ նախատեսված ռազմանավերի համար

Նշվում է, որ Թուրքիան հարցում է ուղարկել 4 միավոր ռազմանավերի վրա տեղադրվող  MK 15 Phalanx Block 1B փոքր հեռահարության զենիթահրանոթային համալիրների գնման, ինչպես նաև 17 միավոր զենիթահրանոթային համալիրների (ԶՀՀ) արդիականացման թույլտվության համար։ Մասնավորապես, Թուրքիան նախատեսում է կառուցել ԶՀՀ-ների հեռակառավարման 21 կայան, նույնքան տեղային ղեկավարման կառավարման կայան, գնել նոր պահեստամասեր, ուսումնական  և նյութատեխնիկական ապահովման սարքավորումներ։ Ծրագիրը գնահատվում է մոտ 310 մլն ամերկյան դոլար։

Նշվում է, որ Թուրքիան ունի համապատասխան ենթակառուցվածքներ, ու արդիականացումը համեմատաբար քիչ ծախսեր կպահանջի։ Բացի այդ, ընդգծվում է, որ Թուրքիան այդ համալիրներն օգտագործելու է ռազմանավերի ինքնապաշտպանությունը կատարելագործելու համար։

Միևնույն ժամանակ, պետդեպարտամենտի որոշումը դեռ բավարար չէ, որպեսզի հնարավոր գործարքը կայանա, քանի որ մեծ ծավալի զենքի վաճառքի համար ԱՄՆ-ում վերջնական թույլտվություն տալիս է ԱՄՆ Կոնգրեսը, որն էլ կարող է չեղարկել գործարքը:

MK 15 Phalanx CIWS Block 1B Baseline 2 զենիթահրանոթային համալիր.

Ներդրված զինատեսակը՝ M61 Vulcan 6 փողանի հրանոթ
Կրակի արդյունավետ հեռավորությունը՝ 3,6կմ
Տրամաչափը՝  20×102 մմ
Զանգվածը՝ 5700 կգ
Կրակային հնարավորությունը՝ 4500 կրակ/րոպե
Մեկ միավորի արժեքը՝ մոտ 35 մլն դոլար

One response to “ԱՄՆ-ում քննարկվում է Թուրքիայի նավատորմին զենիթահրանոթային համալիրներ տրամադրելու հարցը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 17-23 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *