«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը հայտնում է,որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսսենի ամենամսյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր միջազգային գործընկերները պետք է «առավելագույնս ճնշում գործադրեն Դամասկոսի վրա, որպեսզի նա կատարի ժնևյան պայմանավորվածությունները»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասուլիսի ժամանակ նշել է, որ միջազգային հանրության պարտքն է Սիրիայում դադարեցնել ճգնաժամը և որ դա պետք է անել հիմա։
Միևնույն ժամանակ Ռասմուսսենը հաստատել է, որ «ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում»։ Դաշինքը գտնում է նաև, որ չպետք է քաղաքական ճգնաժամի լուծման համար ժամկետներ սահմանել՝ չնայած «արյունահեցությունը պետք է դադարեցվի ինչքան հնարավոր է շուտ»։
Դաշինքի գլխավոր քարտուղարը նշում է նաև, որ ՆԱՏՕ-ն կտրականապես դատապարտում է սիրիական կոնֆլիկտի զարգացումը և Սիրիայի կողմի թուրքական կործանիչի ոչնչացումը։
Վերջում Ռասմուսսենը ասել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայից ոչ մի դիմում չի ստացել Սիրիայում իր ռազմական կարողություններն օգտագործելու համար։ Դաշինքի գլխավոր քարտուղարն ավելացրել է միայն, որ ցանկացած դեպքում անընդունելի է առանց զգուշացնելու ոչնչացնել թուրքական կործանիչը։