Երեկ՝ մայիսի 21-ին, Իրաքին սահմանամերձ Քերմանշահ իրանական նահանգում Իրանի զամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանի հրամանով սկսվել է «Բեյթ ալ-Մողադաս 27» զորավարժությունը: Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Զորավարժությանը մասնակցում են հետևակային, զրահատեխնիկական, հրետանային, արագ արձագանքման ու ռազմաօդային ստորաբաժանումները:
Իրանական IRNA լրատվական գործակալության համաձայն՝ Փուրդաստանը հայտարարաել է, որ զորազարժության ժամանակ կիրառվելու են նոր զինատեսակներ:
Նշվում է, որ մեկշաբաթյա զորավարժության հաջորդ փուլերն անցկացվելու են Իրանի մյուս նահանգներում: