Վրաստանը կշարունակի Աֆղանստան ուղարկել իր զինծառայողներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին  Քութաիսիում նախնական զինվորական պատրաստության վարժարանի առաջին շրջանավարտների հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել։

Իր ելույթում Վրաստանի նախագահը  նշել է, որ Վրաստանին ուժեղ բանակ է պետք, իսկ ուժեղ բանակն առանց պատերազմի գույություն ունենալ չի կարող, այդ իսկ պատճառով Աֆղանստան զինվորականներ են ուղարկվում։Այդպիսով վրացական բանակն ուժեղանում է ու չնայած Աֆղանստանում ունեցած կորուստներին, որոնց համար իրենք սգում են, իրենք մտադիր չեն լքել Աֆղանստանը և կշարունակեն այնտեղ պատրաստել իրեն զինծառայողներին։

Վրաստանը ներկա պահին Աֆղանստանում 900 զինծառայող  ունի, սակայն աշնանը զինծառայողների թիվը կավելանա մինչև 1500։ Աֆղանստանում մինչ օրս  զոհվել է ընդամենը 15 վրացի զիծառայող։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *