Քաղպաշտպանության վարժանք՝ Տավուշի մարզում ռազմական դրության անցնելու թեմայով

Մայիսի 14-ին Տավուշի մարզում ՀՀ ՏԿԱԻ նախարարությունն անցկացրել է ուսումնավարժություն, որի թեման էր «Քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպումը Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում»: Վարժանքի ընթացքում կազմակերպվել է նաև տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Քաղպաշտպանության շտաբային վարժանքի ընթացքը. կենտրոնում Տավուշի մարզպետ, մարզի քաղպաշտպանության պետ Հովիկ Աբովյանն է

Քաղպաշտպանության շտաբային վարժանքի ընթացքը. կենտրոնում Տավուշի մարզպետ, մարզի քաղպաշտպանության պետ Հովիկ Աբովյանն է

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության ու տարահանման պլանների իրատեսությունը և կատարելագործել մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ունակությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ:

Ուսումնավարժության ընթացքում ՔՊ ղեկավար կազմը ըստ իրավիճակի փոփոխությունների ստանում էր առաջադրանքներ, որոնց կատարման մասին պարբերաբար զեկուցում էր Տավուշի մարզպետին, մարզի քաղացիական պաշտպանության պետ Հովիկ Աբովյանին: Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր տարահանված բնակչության ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում, շուրջ 70 տարահանվածներ հաշվառվեցին, տեղակայվեցին սպասասրահներում, մանկահասակ երեխաներին տեղավորեցին մոր և մանկան սենյակներում, իսկ տուժածներին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն:

Քաղպաշտպանության վարժանքի ընթացքում ծավալված ժամանակավոր տեղակայման կետը

Քաղպաշտպանության վարժանքի ընթացքում ծավալված ժամանակավոր տեղակայման կետը

Ամփոփելով շտաբային ուսումնավարժության արդյունքները՝ մարզպետ, ՔՊ պետ Հ.Աբովյանը և ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ՔՊՎ պետ, գնդապետ Մ.Ներսիսյանը նշեցին, որ ուսումնավարժությունները հնարավորություն են ընձեռում կատարելագործվելու և շտկելու ընթացքում արձանագրված թերությունները:

One response to “Քաղպաշտպանության վարժանք՝ Տավուշի մարզում ռազմական դրության անցնելու թեմայով

  1. Pingback: Քաղպաշտպանության վարժանք՝ Լոռու մարզում ռազմական դրության անցնելու թեմայով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *