«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով Թուրքիայի ԶՈՒ-ի ներկայացուցչին, հայտնում է, որ, ի պատասխան թուրք-սիրիական սահմանի մոտ սիրիական ուղղաթիռների թռիչքներին, օդ են բարձրացել թուրքական 6 F-16 կործանիչներ։
Ավելի վաղ, Թուրքիայի ՌՕՈՒ-ն նմանատիպ թռիչքներ էր իրականացրել սահմանամերձ օդային տարածքում` դա պատճառաբանելով սիրիական կողմից օդային սահմանը խախտելու սպառնալիքով։
Թուրքիայի գլխավոր շտաբի տեղեկություններով հունիսի 30-ին Սիրիայի ՌՕՈւ-ի Մի-8 և Մի-17 ուղղաթիռները թուրքական սահմանից 6,4 կմ հեռավորության վրա թռիչքներ են իրականացրել։