Lion Effort 2015 միջազգային զորավարժության ժամանակ վթարվել է Հուգարիայի JAS 39 Gripen կործանիչը

Մայիսի 19-ին Lion Effort 2015 միջազգային ռազմաօդային զորավարժության ժամանակ թռիչքի ընթացքում չեխական Չասլավ քաղաքի մոտ դեռևս չպարզված պատճառներով վթարվել է Հունգարիայի ՌՕՈւ Saab JAS 39 Gripen բազմանպատակային կործանիչը, որի երկու օդաչուներին հաջողվել է ժամանակին կատապուլտով դուրս թռչել և փրկվել:

Շվեդական արտադրության Saab JAS 39 Gripen բազմանպատակային կործանիչ

Շվեդական արտադրության Saab JAS 39 Gripen բազմանպատակային կործանիչ

Այս մասին հայտնել է Չեխիայի ՊՆ ներկայացուցիչ Պյուտր Նեդեկը. հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Դեպքից հետո այդ պահին թռիչք կատարող բոլոր ինքնաթիռները ստիպված են եղել վայրէջք կատարել Պարդուբիցե քաղաքի օդանավակայանում, Չասլավի օդանավակայանի գործունեությունը և զորավարժությունը ժամանակավորապես դադարեցվել են:

Հավելենք նաև որ Չասլավ քաղաքում է գտնվում Չեխիայի ՌՕՈւ գլխավոր բազան, որտեղ էլ տեղակայված են Շվեդիայից վաձույթով վերցված 14 միավոր (2 ուսումնական և 12 մարտական) Saab JAS 39 Gripen կործանիչները:

Հարտկանշական է, որ ներկայումս Շվեդիայից Saab JAS 39 Gripen է ցանկանում վարձույթով վերցնել նաև Սլովակիան: Այս հարցի վերաբերյալ Սլովակիայի դրական որոշման դեպքում նախատեսում է ստեղծել չեխ-սլովակական համատեղ հակաօդային պաշտպանության գոտի` երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Սակայն ինքնաթիռի կործանումը կարող է բացասական հետևանք ունենալ հետագայում այդ ինքնաթիռների վարձույթի վրա:

Նշենք՝  Lion Effort 2015 միջազգային զորավարժությունը, որին մասկացում են օդաչուներ Չեխիայից, Շվեդիայից, Հունգարիայից (Saab JAS 39 Gripen կործանիչներով), Գերմանիայից (Eurofighter Typhoon ինքնաթիռներով), Լեհաստանից (F-16 կործանիչներով) ու Թայլանդից (առանց սեփական ինքնաթիռների), սկսվել է նախորդ շաբաթ: Չեխական կողմը զորավարժության ժամանակ կիրառել է նաև հայրենական արտադրության L-159 ALCA գրոհիչներ, CASA C-295 և Let L-410 բեռնատար ինքնաթիռներ և Մի-24 ու Մի-171 ուղղաթիռներ:

Saab JAS 39 Gripen-ը թեթև, միաշարժիչ, բազմանպատակային կործանիչ է, արտադրվում է շվեդական Saab ավիաընկերության կողմից: Նախատեսված է եղել Շվեդիայի ՌՕՈւ-ի համար: Շվեդիայի ՌՕՈւ-ում կիրառության մեջ է 1997-ից:

Զանգվածը-6622 կգ
երկարությունը-14 մ
Թռիչքի հեռավորությունը-3250 կմ
Առաջին թռիչքը-1988 դեկտեմբերի 9-ին
Արժողությունը-40–60 մլն ԱՄՆ դոլար

One response to “Lion Effort 2015 միջազգային զորավարժության ժամանակ վթարվել է Հուգարիայի JAS 39 Gripen կործանիչը

  1. Pingback: Մեկ ամսվա ընթացքում վթարվել է Հունգարիայի ՌՕՈւ երկրորդ JAS 39 Gripen կործանիչը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *