ՀԱՊԿ ուժերը չեզոքացրել են «Տաջիկստան ներխուժած զինյալներին» և ավարտել զորավարժությունը

Այսօր՝ մայիսի 19-ին, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերն անցկացրել են հանկարծակի ստուգումով սկսված զորավարժության ակտիվ փուլը, որի ընթացքում ոչնչացրել են զորավարժության սցենարով «Աֆղանստանից Տաջիկստան ներխուժած» պայմանական զինված խմբավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Հայաստանյան զորախմբի մարտիկը՝ «ՌՊԿ» ձեռքի գնդացիրով պայմանական թիրախները խոցելիս

Հայաստանյան զորախմբի մարտիկը՝ «ՌՊԿ» ձեռքի գնդացիրով պայմանական թիրախները խոցելիս

Զորավարժության սցենարով՝ ապօրինի զինված խմբավորումները «Աֆղանստանից ներխուժում են Տաջիկստանի տարածք»: Երկրի զինված ուժերը բացազատվում են զինված խմբավորումների դեմ պայքարելու համար:

Միևնույն ժամանակ սցենարով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը (խորհրդի կազմում կազմակերպության անդամ երկրների նախագահներն են և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը) որոշում է երկրում իրավիճակի կայունացման նպատակով այնտեղ բացազատել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը:

Մայիսի 12-ին ուժերի՝ բարձր պատրաստության աստիճանի բերմամբ սկսվում է զորավարժությունը: Այնուհետ մայիսի 13-15-ին զորավարժության մասնակից ստորաբաժանումները՝ ընդհանուր մոտ 2500 զինծառայող, տեղափոխվում են Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարան, որտեղ էլ մայիսի 16-ից 18-ը վերախմբավորվում և պատրաստվում է բուն գործողությանը:

Զորավարժության ակտիվ փուլի սկզբում Տաջիկստանի ԶՈւ ինքնաթիռները հետախուզում են տարածքը և հայտնաբերում «հակառակորդի 700 հոգանոց խումբ»:

Արդեն տեղում հետախուզական աշխատանքները կատարում է զորավարժությանը մասնակցող հայկական ստորաբաժանումը, որը հայտնաբերում է հակառակորդի ուժերի պարագլխին ու մարտի մեջ մտնում զինյալների խմբի դեմ:

Հետախույզներից ազդանշան ստանալով՝ արագ արձագանքման ուժերի հրամանատարը Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ուժերին հրահանգում է մեկնել գործողությունների շրջան՝ հակառակորդի խմբին ձերբակալելու և հայկական ստորաբաժանման նահանջն ապահովելու: Միաժամանակ Բելառուսի ու Տաջիկստանի օդադեսանտային ուժերը ուղարկվում են զինյալների պարագլխին տեղափոխելու համար:

Հայաստանյան զորախմբի մարտիկը ուսումնավարժության ժամանակ

Հայաստանյան զորախմբի մարտիկը ուսումնավարժության ժամանակ

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում

Զորավարժության հաջորդ փուլով արագ արձագանքման ուժերի ավիացիան և հրետանին հայտնաբերում ու հարվածներ է հասցնում թշնամու հիմնական ուժերին, որպեսզի դրանք չկարողանան օգնության հասնել արդեն մարտի մեջ մտած փոքր խմբին:

Հակառակորդի՝ մարտի մեջ մտած փոքր ուժերը սկսում են շարժվել դեպի Աֆղանստանի սահման, սակայն նրանց շարժումը կասեցնելու համար իջեցված դեսանտը փակում է ճանապարհը և բոլոր կրակային միջոցներով չեզոքացնում պայմանական հակառակորդին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով հետևում էր զորավարժությանը, նշել է, որ հավանական է համարվում Աֆղանստանից «Թալիբան» և «Իսլամական պետություն» զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժումը Տաջիկստանի տարածք, և հենց այս պատճառով է, որ զորավարժությունը կազմակերպվել է այդ երկրի տարածքում:

8 responses to “ՀԱՊԿ ուժերը չեզոքացրել են «Տաջիկստան ներխուժած զինյալներին» և ավարտել զորավարժությունը

  1. Pingback: Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազան հակաահաբեկչական զորավարժություն է անցկացրել | Ռազմ.info

  2. Pingback: Տաջիկստանում լայնամասշտաբ հակաահաբեկչական զորավարություն է մեկնարկել | Ռազմ.info

  3. Pingback: Հայաստանը մասնակցելու է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությանը | Ռազմ.info

  4. Pingback: ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին | Ռազմ.info

  5. Pingback: Տաջիկստան-Աֆղանստան սահմանին տիրող իրավիճակը պահանջում է ՀԱՊԿ-ի օգնությունը. Բորդյուժա | Ռազմ.info

  6. Pingback: Վերակազմակերպվում է Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազան. ՌԴ ՊՆ տեղակալը մեկնել է այնտեղ | Ռազմ.info

  7. Pingback: Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական զորավարժություն են անցկացնում | Ռազմ.info

  8. Pingback: Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական զորավարժություն են անցկացրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *