Ադրբեջանցի երկու զինծառայող է պայթել ականի վրա

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական շփման գծում՝ Աղդամից ոչ հեռու գտնվող Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ականի վրա ադրբեջանցի երկու զինծառայող է պայթել։

Պայթյունից տուժել են Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայողներ Սաբիր Թուրաբ օղլու Քերիմլին և Իսմային Շահվելեդ օղլու Հուսեյնովը։  Նրանք տեղափոխվել են հոսպիտլ, առողջական  վիճակը գնահատվում է բավարար։

Քերիմլին ադրբեջանական բանակ է զորակոչվել Ղազարի շրջանի զինկոմիսարիատից, իսկ Հուսեյնովը՝ Բաքվից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *