ՀՀ-ում ՌԴ ԶՈւ զորավարժությանը մասնակցում է նաև ԱԹՍ ստորաբաժանում

Հայաստանում մեկնարկած ուսումնավարժանքի ժամանակ ՌԴ ԶՈւ ավելի քան 150 սպա կցուցադրի իր՝ գիշերային և ցերեկային ժամերին, արտակարգ շոգ եղանակային պայմաններում, ծովից 1500-ից 2000 մետր բարձրության վրա ռազմական մեքենաներ վարելու և  փոքր զենքի և ռազմական տեխնիկային կիրառելու հմտությունները:

ՌԴ ԶՈւ անօդաչու թռչող սարքի արձակման պահը

ՌԴ ԶՈւ անօդաչու թռչող սարքի արձակման պահը

Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Զորավարժանքին մասնակցում են նաև անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հրամանատարներ, ովքեր իրենց հմտությունները ցուցադրելու են «Նավոդչիկ-2» անօդաչուներով:

Վարժանքի ընթացքում նախատեսած է նաև տեսական հատված, որի ընթացքում մասնակիցները մշակելու են մարտական պատրաստության վարժանքներ անցկացնելու մեթոդիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *