Մայիսի 18-ին ինքնասպան է եղել Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության Օսմանիյեի հատուկ նշանակության գումարտակի զինծառայող, 26-ամյա պրոֆեսիոնալ սերժանտ Էնգին Քըսան։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ զինծառայողն ինքնասպան է եղել Թուրքիայի հարավային Օսմանիե գավառի համանուն կենտրոնում՝ իր տանը։ 26-ամյա պրոֆեսիոնալ սերժանտը ծառայողական զենքով կրակել է իր կրծքավանդակին։
Հավելենք նաև, որ ինքնասպանություն գործած Էնգին Քըսան Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ ծառայության էր անցել 2 տարի առաջ։ Նա ծառայում էր երկրի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանումում (կապույտ բերետավորներ), որոնց հիմնական առաջադրանքը «անջատողական ահաբեկչության»՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարն է։