Թբիլիսիի մատույցներում անցկացվել է վրաց-ամերիկյան զորավարժության ակտիվ փուլը (վիդեո)

Մայիսի 17-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի զորավարժարանում անցկացվել է «Noble partner» զորավարժության ակտիվ փուլերից մեկը՝ գումարտակային մարտավարական վարժանքները։ Այս փուլին մասնակցել են շուրջ 300 ամերիկացի և վրաստանցի զինծառայողներ։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանցի զինծառայողները Noble partner զորավարժության ժամանակ

Վրաստանցի զինծառայողները Noble partner զորավարժության ժամանակ

Վարժանքներին հետևել է ԱՄՆ բանակի օդադեսանտային 173-րդ բրիգադի հրամանատար, գնդապետ Մայքլ Ֆոսթերը։ Զորավարժության սցենարով հակառակորդը հարձակվել է բնակավայրի վրա և գրավել օդանավակայանը։ Վրաց-ամերիկյան համատեղ ստորաբաժանման առաջադրանքն է եղել հակագրոհով հետ վերցնել բնակավայրն ու օդանավակայանը։

Վարժանքների ընթացքում կիրառվել են ամերիկյան «Բրեդլի» և վրաստանյան զինուժի ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble partner (Ազնիվ գործընկեր) վարժանքները Վրաստանում անցկացվում են առաջին անգամ։ Դրանք մեկնարկել են մայիսի 11-ին և կշարունակվեն մինչև մայիսի 24-ը։

Հատկանշական է զորավարժությանը տրված անունը։ Ըստ ամերիկյան կողմի՝ այդ անունը բնորոշում է Վրաստանին։ «Սա այն անունն է, որ Վրաստանի զինծառայողները ցուցադրում են իրենց ամեն ներդրմամբ և զոհերով»։

Տեղեկացնենք, որ զորավարժությանն ամերիկյան կողմից մասնակցում են «Բրեդլի» զրահափոխադրիչների և ԱՄՆ բանակի դեսանտայինների մեկական վաշտեր։ Իսկ վրաստանյան կողմից զինված ուժերի 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը, 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի 1-ին մեխանիզացված վաշտը, ինչպես նաև ռազմական ոստիկանության մի դասակ։

4 responses to “Թբիլիսիի մատույցներում անցկացվել է վրաց-ամերիկյան զորավարժության ակտիվ փուլը (վիդեո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 17-23 մայիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ղրղզստանում մեկնարկել ռուս-ղրղզական համատեղ զորավարժություն | Ռազմ.info

  3. Pingback: Պենտագոնի ղեկավարը մեղադրել է իրաքցի զինվորականներին «կռվելու կամքի բացակայության» համար | Ռազմ.info

  4. Pingback: Վրաստանի անկախության օրվա առիթիվ «Դելտան» ներկայացրել է իր նոր արտադրանքը (ֆոտո/վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *