Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի և Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Օբեիդիի՝ Բաղդադում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմ կապերը խորացնելու հարցեր, ինչպես նաև ռազմական, պաշտպանական ու հակաահաբեկչական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ խնդիրները: Հայտնում է իրանական IRNA լրտավական գործակալությունը:
Դեհղանիի գլխավորած պատվիրակաությունն Իրաք է ժամանել այսօր՝ մայիսի 18-ին: Իրանի պաշտպանության նախարարն այս այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու նաև Իրաքի նախագահի, վարչապետի, ներքին գործերի նախարարի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի ու խորհրդարանի անդամների և պաշտպանության կոմիտեի ղեկավարի հետ:
Նշենք, որ այցն Իրաքի պաշտպանության նախարար Խալեդ Ալ-Օբեյդու՝2014-ի դեկտեմբերին Թեհրան կատարած ուղևորության պատասխանն է: Իրանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը ստորագրել են պաշտպանական բնագավառում համագործակցությունների հուշագիր: