Razm.info-ն, ինչպես արդեն հայտնել էր, փորձեց Պաշտպանության նախարարությունից տեղեկանալ այսօր առավոտյան Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին։
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ վթարի ենթարկված ապաներից լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանին ոչինչ չի պատահել, իսկ կապիտան Արսեն Մինասյանն ուսի կոտրվածք ունի։ Ներկա պահին փաստի առթիվ քնչական նյութեր են պատրաստվում Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքում։