ՀՀ ՊՆ երկու սպա վթարի են ենթարկվել

Հուլիսի 2-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  ՀՀ ՊՆ աշխատակից 26-ամյա լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանը, վարելով “ՎԱԶ 21010” մակնիշի 14 ՕՕ 501 համարանիշի մեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին՝ “Արագիլ” ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մ կողաշրջվելով հայտնվել է դաշտում:  Այդ մասին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր 29-ամյա կապիտան Արսեն Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է արագությունը և այդ պահին նրանց առջևով անցնող կովը, որին էլ փորձելով շրջանցել՝ նրանք վթարի են ենթարկվել: Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ՌՈ Արարատի հատուկ պահպանման տարածք:

Մանրամասն տեղեկություն կհաղորդենք  ճշտելուց հետո։

One response to “ՀՀ ՊՆ երկու սպա վթարի են ենթարկվել

  1. Pingback: Արարատի մարզում վթարի ենթարկված սպաների առողջական վիճակը կայուն է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *