Առաջնագծի դիրքերն ու կրակակետերը համալրվել են նոր հրակնատներով (ֆոտո/վիդեո)

2014 թվականի նոյեմբերին Արցախում անցկացված «Միասնություն-2014» զորավարժության ժամանակ լրագրողներին առաջին անգամ ներկայացվեցին խրամաբջիջներում և կրակակետերում տեղադրվող նոր հրակնատներ, որոնք, ինչպես պարզվեց օրերս, արդեն իսկ լայն կիրառում են ստացել Հայաստանի զինված ուժերում։

Մայիսի 13-ին, հայաստանյան «Այսօր» լրատվակայքը հրապարակել է տեսանյութ առաջնագծից, որտեղ ևս դիրքերն արդեն համալրված են հրակնատներով։

Հրակնատ. լուսանկարը՝ aysor.am

Հրակնատ. լուսանկարը՝ aysor.am կայքի

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին զորավարժության ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց հրակնատի փորձնական տարբերակը, որը նախատեսվում էր «ներմուծել» մարտական հերթապահության կահավորման մեջ։

Նշենք, որ խրամաբջիջներում և կրակակետերում ներդված հրակնատները դիրքապահ անձանակազմին ընձեռում են մի շարք առավելություններ։ Նախ՝ դրանց մեջ կարող են տեղադրվել ինչպես ավտոմատներ ու գնդացիրներ, այնպես էլ որոշ տեսակի դիպուկահար հրացաններ, քանի որ  հրակնատի անցքն այն մեծության է, որը թույլ է տալիս կրակ վարել նաև օպտիկայով օժտված հրազենից և ունենալ բավարար տեսադաշտ։

Սերժ Սարգսյանը հրակնատը փորձարկելիս

Սերժ Սարգսյանը հրակնատը փորձարկելիս

Հաջորդ առավելությունն այն է, որ հրակնատի մեջ տեղադրված հրազենի համար այդ հարմարանքը փաստացի հանդիսանում է հենարան, ինչն ավելի դիպուկ է դարձնում անձնակազմի վարած կրակը։ Ընդ որում, նշենք, որ նոր համալրված հրակնատներն ունեն նաև հաստ զրահ, որը պաշտպանում է կրակակետում գտնվող զինծառայողին ընդհուպ մինչև 12,7մմ տրամաչափի գնդակներից (համեմատության համար՝ Կալաշնիկովի գնդացիրն օգտագործում է 7,62մմ տրամաչափի փամփուշտներ)։

Հրակնատի կիրառման գործնական եղանակները՝ «Այսօր» լրատվակայքի տեսանյութում։

One response to “Առաջնագծի դիրքերն ու կրակակետերը համալրվել են նոր հրակնատներով (ֆոտո/վիդեո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *