Մարտական հերթապահության ժամանակ Արցախում զոհվել է զինծառայող

Մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Համբարյանը:

Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը` հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հարություն Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

One response to “Մարտական հերթապահության ժամանակ Արցախում զոհվել է զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 3-9 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *