IDEF-2015 ցուցահանդեսին թուրքական ընկերությունը ներկայացրել մի շարք նոր զրահամեքենաներ

Մայիսի 5-ից 8-ը Թուրքիայում անցկացվող IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը ներկայացրել է նոր զրահատեխնիկաներ՝ այդ թվում Kaplan-20 ՀՄՄ-ն և IFV25 8×8 մարտավարական անվավոր զրահամեքենան։ Հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը։

FNSS ընկերության նախագծած Kaplan-20 զրահամեքենան

FNSS ընկերության նախագծած Kaplan-20 զրահամեքենան

IDEF-2015 ցուցահանդեսի առաջին օրը FNSS ընկերությունը ներկայացրել է Kaplan-20 թրթուրավոր զրահամեքենան, IFV25 8×8 մարտավարական անվավոր զրահամեքենան, Pars 4×4 անվավոր զրահամեքենայի նոր տարբերակը, ինչպես նաև PARS 6×6 KBRN հետախուզական մեքենան ։

FNSS-ի «Մալայզիական ծրագրի» տնօրեն Ջեյհուն Սյուերը հայտարարել է, որ AV-8 IFV25 8×8 զրահամեքենան ստորագրված պայմանագրի համաձայն համալրելու է Մալայզիայի ցամաքային զորքերի սպառազինությունը։ Նա հիշեցրել է, որ դեռևս 2011-ին ընկերությունն այդ երկրի հետ 257 զրահամեքենայի առաքման՝ 559 մլն դոլարի պայմանագիր է կնքել, սակայն մինչ այժմ առաքվել է ընդամենը 17-ը։ Ընկերության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ մինչև 2018 թվականը զրահամեքենաներն կառաքվեն ամբողջությամբ։

IFV25 8×8 մարտավարական զրահամեքենայի մարտավարատեխնիկական բնութագրերն են. ցամաքային առավելագույն արագությունը՝ 100կմ/ժ, առավելագույն ջրային արագությունը՝ 7 կմ/ժ, անձնակազմը – 3+7 մարդ (մեխանիկ-վարորդ, հրամանատար, նշանառու և 7 դեսանտային)։

Սպառազինությունը. մոդուլային աշտարակի վրա տեղադրված 25 մմ տրամաչափի M242 ավտոմատացված հրանոթ, նշանառության ջերմային տեսանելիության համակարգ։

AV-8 IFV25 8x8 զրահամեքենան IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում

AV-8 IFV25 8×8 զրահամեքենան IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում

Kaplan-20 զրահամեքենան համալրված է ամֆիբիա համակարգերով, որի շնորհիվ առանց առանձնահատուկ նախապատրաստման կարող է անցնել ջրային տարածություններով։ Զրահամեքենայի տրանսմիսիան ավտոմատացված է։

Անձնակազմը՝ 3+6, կամ 3+8 (նշանառու, վարորդ, հրամանատար), լայնությունը՝ 3,15 մետր, առավելագույն արագությունը՝ 70կմ/ժ, գլխավոր զինատեսակը՝ 30մմ ավտոմատացված հրանոթ։ Օժտված է նաև 7.62 մմ գնդացիրով, գիշերային և ցերեկային տեսանելիության սարքերով, լազերային հեռաչափով։

Kaplan-20 թրթուռավոր զրահամեքենան IDEF-2015 ցուցահանդեսում

Kaplan-20 թրթուռավոր զրահամեքենան IDEF-2015 ցուցահանդեսում

Kaplan-20 զրահամեքենայի ներսը

Kaplan-20 զրահամեքենայի ներսը

PARS 4X4 նոր մարտավարական անվավոր զրահամեքենան նախատեսված է հակատանկային և հրամանատարաշտաբային գործողությունների համար։ Զրահամեքենայի անձնակազմը 5 մարդ է, այն կարող է շարժվել և խուսանավել ջրում։ Ցամաքային արագությունը 120կմ/ժ է, առավելագույն հեռավորությունը՝ 700կմ, ջրային առավելագույն արագությունը՝ 8կմ/ժ։

FNSS ընկերության PARS 4X4 զրահամեքենան IDEF-2015 ցուցահանդեսում

FNSS ընկերության PARS 4X4 զրահամեքենան IDEF-2015 ցուցահանդեսում

FNSS ընկերության PARS 4X4 զրահամեքենայի կառուցվածքը

FNSS ընկերության PARS 4X4 զրահամեքենայի կառուցվածքը

FNSS ընկերության PARS 4X4 զրահամեքենան

FNSS ընկերության PARS 4X4 զրահամեքենան

Նշենք, որ FNSS ընկերությունը թուրքական Nurol հոլդինգի և բրիտանական British Aerospace (BAe) ընկերության համատեղ ձեռնարկությունն է, սակայն բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է թուրքական կողմին։

Ընկերությունը հիմնադրվել է 1987-ին՝ թուրքական Nurol և ամերիկյան FMC (Food Machinery Corporation) ռազմարդյունաբերական ընկերությունների միջև կնքված պայամանագրով և այդ վերջիններիս անուններից ստացել FNSS (FMC-Nurol Savunma Sanayi) անվանումը։ FNSS-ը 1989-ից թրթուրավոր և անվավոր զրահամեքենաներ է արտադրում Թուրքիայի զինված ուժերի համար։ Ընկերության արտադրանքը արտահանվում է նաև արտասահմանյան մի շարք պետություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *