Համատեղ զորավարժության համար ԱՄՆ-ն Վրաստան է տեղափոխել ռազմական տեխնիկա • ԱՄՆ-ն 5 մլն դոլար է խոստանում ԻՊ-ի վրաստանցի առաջնորդի մասին տեղեկության համար • Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը նորանշանակ ղեկավարին ներկայացրել է համակարգը
• ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble partner վարժանքների համար ԱՄՆ-ն Բուլղարիայից Սև ծովով Բաթում է ուղարկել 14 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև թիկունքային ապահովման մեքենաներ։ Այսօր՝ մայիսի 5-ին, ռազմական տեխնիկան արդեն հասել է վրաստանյան նավահանգիստ։
• «Իսլամական պետություն» զինված խմբավորման դաշտային 4 հրամանատարի, այդ թվում նաև Թարխան Բատիրաշվիլիի մասին տեղեկատվության համար ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստ է վճարել շուրջ 20 մլն ամերիկյան դոլար։
• Մայիսի 4-ին Վրաստանի արդեն նախկին պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նշանակած, բայց դեռևս նախագահի և խորհրդարանի կողմից չհաստատված պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել են պաշտպանության նախարարությունում։
Ռազմաշաբաթը նաև՝