Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 3-9 մայիսի, 2015

Անկարայում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ղեկավարները • Թուրքիայում կանցկացվի ՆԱՏՕ և գործընկեր երկրների ՌՕՈւ զորավարժություն • Թուրքիայում մեկնարկել է IDEF միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը • IDEF-2015-ում ՌԴ-ի ու Թուրքիայի համար առաջնային է ՀՕՊ համակարգերի թեման • Թուրքական «Ասելսան» ընկերությունը կներկայացնի սեփական արտադրության հակատորպեդային համակարգը • IDEF-2015 ցուցահանդեսին թուրքական FNSS ընկերությունը ներկայացրել մի շարք նոր զրահամեքենաներ • Թուրքիան Լեհաստանին կարող է վաճառել T129 «Աթաք» հարվածային ուղղաթիռներ • Վթարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ մեկ զինծառայող, վիրավորվել` ևս երեքը • Թուրքիայի տարածքից ԻՊ-ին պայթուցիկ նյութեր են վաճառում

Ձախից՝ աջ. Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը

Ձախից՝ աջ. Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը

• Մայիսի 4-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի, Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի մասնակցությամբ։

• Մայիսի 4-15-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ Թուրքիայում կանցկացվի Tiger Meet 2015 ամենամյա համատեղ զորավարժությունը։

• Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 5-ին մեկնարկել է IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության 12-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են մի շարք երկրների ռազմարդյունաբերական ընկերություններ, այդ թվում նաև՝ Ադրբեջանը և Ռուսաստանը։

• Մայիսի 5-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Ռուսաստանը ներկայանալու է ավելի քան 200 տեսակի զենքով ու ռազմական տեխնիկայով:

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

• IDEF-2015 ցուցահանդեսում թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը ներկայացնելու  է ռազմական նշանակության նոր արտադրատեսակներ։

• Մայիսի 5-ից 8-ը Թուրքիայում անցկացվող IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը ներկայացրել է նոր զրահատեխնիկաներ՝ այդ թվում Kaplan-20 ՀՄՄ-ն և IFV25 8×8 մարտավարական անվավոր զրահամեքենան։

• Զինված ուժերը համալրելու նախագծի շրջանակներում Լեհաստանը նախատեսում է 32 միավոր հարվածային ուղղաթիռ գնել: Այս ծրագրին թուրքական TUSAŞ-ը մասնակցելու է թուրք-իտալական համատեղ արտադրության T129 «Աթաք» հարվածային ուղղաթիռներով:

• Թուրքիայի Չանաքքալե նահանգի Գելիբոլու (Գալիպոլի) գավառում մայիսի 5-ի երեկոյան քաղաքացիական ավտոմեքենան հարվածել է զինվորական մեքենային, ինչի հետևանքով մահացել է Թուրքիայի զինված ուժերի մեկ զինծառայող, ևս 3-ը վիրավորվել է:

Իսլամական պետություն խմբավորման համար նախատեսված ամոնիումի նիտրատը Թուրքիայի Աքչաքալե գավառում.`նկարը` Նյու Յորք Թայմս պարբերականի թղթակցի

Իսլամական պետություն խմբավորման համար նախատեսված ամոնիումի նիտրատը Թուրքիայի Աքչաքալե գավառում.`նկարը` Նյու Յորք Թայմս պարբերականի թղթակցի

• Թուրքիայի տարածքում վերամշակվում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մատակարարվում է զինամթերք` այդ թվում ամոնիումի նիտրատ, որն օգտագործվում է պայթուցիկներ պատրաստելու համար:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *