Մարտական հերթապահության ժամանակ Արցախում զոհվել է զինծառայող • Հայաստանի ԶՈւ հրետանավորները մեկօրյա զորավարժություն են արել • Զորավարժությամբ ստուգվել է ՀՀ ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումների մարտունակությունը • ՀՕՊ զորքերի համալրման համար զինված ուժերում անցկացվել են սպայական դասընթացներ • Հրապարկվել են հայկական զինուժի՝ 2015-ի ապրիլի կորուստները • Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանը ազատազրկվել է 15 տարով • ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում • Արցախում ԵԱՀԿ դիտարկում է եղել • Զորական գյուղում տեղադրվել են մարշալներ Բաբաջանյանի և Բաղրամյանի հուշարձանները:
• Մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը:
• Հայաստանի զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումների մեկամսյա ճամբարային հավաք, որի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է զորավարժություն` մարտական կրակի ուղեկցմամբ:
• Ապրիլի 27-ից 30-ը Հայաստանի զինված ուժերի ավիացիոն մի շարք զորամասերի անձնակազմերի հետ անցկացվել է թռիչքամարտավարական զորավարժություն՝ զորատեսակի ղեկավարության և թռիչքային անձնակազմերի մարտունակության ստուգման նպատակով:
• Ապրիլի 30-ին Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում հավաստագրեր են ստացել հակաօդային պաշտպանության զորքերում ծառայության անցնող 27 նոր սպաներ, որոնք բուհ ավարտելուց հետո վերապատրաստում են անցել զինված ուժերում:
• Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015-ի ապրիլի 1-ից 30-ն ունեցել են 4 զոհ և 10 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել են 1 կորուստ:
• Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը 2014-ի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի տարածքում ձերբակալված Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
• Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի (ՊԱԱՆԳ) մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանձնաժողովի անդամների հետ եղել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
• Մայիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
• Մայիսի 3-ին մայիսյան տոների առթիվ Տավուշի մարզի Զորական գյուղում ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանների հանդիսավոր բացումն էր։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 3-9 մայիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 3-9 մայիսի, 2015 | Ռազմ.info