Թուրքիան Լեհաստանին կարող է վաճառել T129 «Աթաք» հարվածային ուղղաթիռներ

Զինված ուժերը համալրելուն ուղղված KRUK նախագծի շրջանակներում Լեհաստանը նախատեսում է 32 միավոր հարվածային ուղղաթիռ գնել: Այս ծրագրին թուրքական TUSAŞ-ը մասնակցելու է թուրք-իտալական համատեղ արտադրության T129 «Աթաք» հարվածային ուղղաթիռներով:

Թուրք-իտալական համատեղ նախագծի T129 «Աթաք» ուղղաթիռ

Թուրք-իտալական համատեղ նախագծի T129 «Աթաք» ուղղաթիռ

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Թուրքական TUSAŞ (TAI -Turkish Aerospace Industries) և լեհական MESKO ռազմարդյունաբերական ընկերություններն այս մասին հուշագիր են ստորագրել Թուրքիայում անցկացվող IDEF 2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Նշենք, որ «Աթաքի» առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, կրել մինչև 1,2 տոննա զինամթերք։ Զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, «օդ-օդ» տեսակի հրթիռներով, 70 մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներով, 20 մմ թնդանոթային համակարգով, 12,7 մմ գնդացրով։

Այն ստեղծվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմից նախագծին մասնակցել է TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը։ Ուղղաթիռի աշխատանքները սկսվել են 2007 թվականին, առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։

Հիշեցնենք նաև, որ ռազմարդյունաբերական ցուցահանդեսը մեկնարկել է մայիսի 5-ին Ստամբուլ քաղաքում և շարունակվելու է մինչև մայիսի 8-ը: Ցուցահանդեսին մասնակցում է 700 կազմակերպություն 46 պետությունից: Թուրքիան ներկայացնում են 265 կազմակերպություն, որոնց թվում են նաև «Ասելսան» և «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունները: Մասշտաբային է նաև ԱՄՆ-ի (101 ընկերություն), Գերմանիայի (50 ընկերություն), Մեծ Բրիտանիայի (45 ընկերություն) և Ֆրանսիայի (34 ընկերություն) ռազմարդյունաբերության ներկայացվածությունը:

2 responses to “Թուրքիան Լեհաստանին կարող է վաճառել T129 «Աթաք» հարվածային ուղղաթիռներ

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն ստացել է տեղական T129 հարվածային ուղղաթիռների վերջին խմբաքանակը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքական T129 Atak հարվածային ուղղաթիռը ցուցադրվում է Լեհաստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *