Սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ երկրի զինված ուժերի զորամասերից մեկում այսօր՝ մայիսի 5-ին, գրանցվել է սպանության դեպք, որի մասին տեղեկությունն առայժմ տեղ չի գտել պաշտոնական աղբյուրներում։
Համաձայն տեղեկության՝ ԶՈւ զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանվել է 1995-ին ծնված և Թարթառի շրջանից զորակոչված Ռաուֆ Բունյադզադեն (Rauf Bünyadzadə)։ Նշվում է նաև, որ նա սպանվել է դանակահարության հետևանքով։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Հավելենք, որ 2015-ի մայիսին սա Ադրբեջանի զինված ուժերում մահվան ելքով առաջին դեպքն է, որի մասին հայտնի է դարձել։
Pingback: Armday – Ադրբեջանի զորամասերից մեկում զինծառայող է սպանվել