Թուրքիայում մեկնարկել է IDEF միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 5-ին մեկնարկել է IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության 12-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են մի շարք երկրների ռազմարդյունաբերական ընկերություններ, այդ թվում նաև՝ Ադրբեջանը և Ռուսաստանը։

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Նշենք, որ IDEF (International Defence Industry Fair) միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսն անցկացվում է 1993 թվականից՝ երկու տարին մեկ անգամ։ Անցկացվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո, իսկ կազմակերպման աշխատանքները համակարգում է Թուրքիայի զինված ուժերի հզորացման հիմնադրամը (TSK Güçlendirme Vakfı)։ Այս տարի IDEF-ն անցկացվելու է Ստամբուլի «Թույափ» ցուցահանդեսների կենտրոնի 98 հազար մ² մակերես ունեցող համալիրում, որը ներառում է 12 տաղավար։

Նշենք, որ 2013-ին անցկացված ցուցահանդեսին մասնակցել է 794 ընկերություն՝ աշխարհի 51 երկրից։ Մայիսի 5-8-ն ընթացող ցուցահանդեսին, ըստ կազմակերպիչների տրամադրած տվյալների, մասնակցելու է ավելի քան 700 ընկերություն՝ 46 երկրից։

Ցուցահանդեսին ներկայացված է լինելու 265 թուրքական, 101 ԱՄՆ-ի, 50 գերմանական, 45 բրիտանական և 34 ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերություն։ Ռուսաստանը կներկայացնի «Ռոսոբորոնեքսպորտ» պետական կոնցեռնը։ Հավելենք նաև, որ ցուցահանդեսի ընթացքին հետևելու է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Թուրքական ընկերություններից առավել լայն տեսականիով և նոր արտադրանքների ցուցադրությամբ ներկայանալու են «Ասելսան», «Ռոքեթսան», «ԹԱԻ» ռազմարդյունաբերական ընկերությունները։

Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Էրդողանը և ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը՝ IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Էրդողանը և ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը՝ IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

ՌԴ ԶՈւ սևծովյան նավատորմի «Ցեզար Կուննիկով» մեծ դեսանտային նավը՝ Ստամբուլի IDEF-2015 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում

ՌԴ ԶՈւ սևծովյան նավատորմի «Ցեզար Կուննիկով» մեծ դեսանտային նավը՝ Ստամբուլի IDEF-2015 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում

 

Թուրքական «Վեսթել» ընկերության նախագծած «Քարայել» անօդաչու թռչող սարք

Թուրքական «Վեսթել» ընկերության նախագծած «Քարայել» անօդաչու թռչող սարք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *