Հայտնի է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նոր ղեկավարի թեկնածուն

Մայիսի 4-ին Սպիտակ Տունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը։

ԱՄՆ ԶՈւ ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդ

ԱՄՆ ԶՈւ ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդ

Նշվում է, որ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը 2014-ի հոկտեմբերից ԱՄՆ զինված ուժերի ծովային հետևակի կորպուսի հրամանատարն է, իսկ մինչ այդ 2 տարի ղեկավարել է Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերը (ISAF)։ Դեռևս 2003 թվականից ներգրավված է եղել աֆղանստանյան պատերազմում, որտեղ ստացել է «մարտական Ջո» (Fighting Joe) մականունը։

Ավելացնենք, որ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը պաշտոնում հաստատվելուց հետո կփոխարինի գեներալ Մարթին Դեմփսիին, ով ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարն է 2011 թվականից ։

Տեղեկացնենք, նաև, որ Բարաք Օբաման թեկնածու է առաջադրել նաև  ԱՄՆ զինված ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնում. նախագահի նախընտրած զինվորականը գեներալ Փոլ Սելվն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *