ՀՕՊ զորքերի համալրման համար զինված ուժերում անցկացվել են սպայական դասընթացներ

Ապրիլի 30-ին Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում հավաստագրեր են ստացել հակաօդային պաշտպանության զորքերում ծառայության անցնող նոր սպաները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը:

Կուրսանտը «Իգլա»-ով

Կուրսանտը «Իգլա»-ի վարժասարքով

Կուրսանտները ամիս ու կես մարզումների, մարտավարամասնագիտական դասընթացների արդյունքում հաջողությամբ ավարտել են դասընթացը, ինչը նրանց թույլ է տվել արդեն որպես սպաներ ծառայել Հայաստանի զինված ուժերում:

Հակաօդային պաշտպանության զորքերի պահանջարկը բավարարելու համար զորքերի ղեկավարությունն օգտագործել է Հայաստանի բուհերն ավարտած այն շրջանավարտների հնարավորությունները, ովքեր ցանկություն են հայտնել դառնալ հայոց բանակի սպաներ, հակաօդայիններ և ժամանակին պարտադիր ծառայություն են անցել Հայաստանի զինված ուժերում:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դասընթացները կազմակերպվել են առաջին անգամ, և 27 սպաներ հաջողությամբ ավարտել են այդ դասընթացները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *