Զորավարժությամբ ստուգվել է ՀՀ ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումների մարտունակությունը

Ապրիլի 27-ից 30-ը Հայաստանի զինված ուժերի ավիացիոն մի շարք զորամասերի անձնակազմերի հետ անցկացվել է թռիչքամարտավարական զորավարժություն՝ զորատեսակի ղեկավարության և թռիչքային անձնակազմերի մարտունակության ստուգման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը:

Մի-24 հարվածային ուղղաթիռն արձակում է հրթիռներ

Մի-24 հարվածային ուղղաթիռն արձակում է հրթիռներ

Վարժանքների ընթացքում ավիացիոն զորամասերի անձնակազմերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի: Այնուհետ զորավարժության շտաբի որոշումների հիման վրա կազմել է պայմանական հակառակորդի դեմ կազմակերպվելիք գործողությունների պլանը՝ ցամաքային զորքերի աջակցման, անձնակազմերի օդային տեղափոխման և դեսանտավորման վերաբերյալ:

Զորավարժության օդային կրակային վարժությունները կատարվել են ապրիլի 29-ին` Հայաստանի զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում: ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության շտաբի պետ, գնդպաետ Գագիկ Ասլանյանը նշել է, որ զորավարժության ընթացքում օդաչուները գործողությունները կատռարել են մարտականին մոտեցված պայմաններում:

Զորավարժությանը մասնակցել են ինչպես Հայաստանի զինված ուժերի փորձառու օդաչուները, այնպես էլ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *