Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հրապարակել է զինված ուժերի թվաքանակը

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի մայիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 687 հազար մարդ է, որը մոտ 6 հազարով ավելի է մարտի ցուցանիշից։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 39081 է, որից 32266-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6233-ը՝ ժանդարմերիայում, 622-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թվաքանակը նախորդ ամսվա համեմատ գրեթե փոփոխություններ չի կրել։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 96177 է, որից 69233-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25062-ը՝ ժանդարմերիայում, 1483-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը նվազել է մոտ 600-ով։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22563 է, պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 5020, որից 20-ը առափնյա անվտանգության ուժերում, իսկ 5000-ը՝ ցամաքային զորքերում։ Պայմանագրային սերժանտների և շարքայինների քանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է մոտ 500-ով։

Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 61836 է, որից 43906-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 17244-ը՝ ժանդարմերիայում, 686-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Նախորդ ամսվա համեմատ հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքակակն ավելացել է մոտ 800-ով։

Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թիվը 409233է, որից 291754-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 115673-ը՝ ժանդարմերիայում, 1796-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ապրիլին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ պարտադիր զինծառայողների թվաքանակը շուրջ 4,5 հազարով ավելացել է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ նվազել մոտ 400-ով։ Պարտադիր զինծառայողների ընդհանուր թվաքանակը ավելացել է շուրջ 5 հազար զինծառայողով։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52844 է, որից 48476-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3457-ը՝ ժանդարմերիայում, 911-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 687089 է, որից 491306-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 190264-ը՝ ժանդարմերիայում, 5519-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակն ընդհանուր առմամբ ավելացել է շուրջ 8 հազարով, իսկ ժանդարմերիայում նվազել է մոտ 2 հազարով։ ԶՈւ ընդհանուր թվաքանակն ավելացել է մոտ 6 հազարով։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 34 տոկոսը, ժանդարմերիայում՝ 38 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 61 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *