Ապրիլի 28-30-ը բանակի զենիթահրթիռային բրիգադներից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ հակաօդային պաշտպանության մարտավարական զորավարժություն, որի կրակային փուլին հետևում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բարձրաստիճան զինվորականներ:
Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության ընթացքում պաշտպանության բանակի հակաօդայինները կարողացել են հաջողությամբ խոցել բոլոր թիրախները:
Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը մի շարք զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և կրծքանշաններով: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 26 ապրիլի – 2 մայիսի, 2015 | Ռազմ.info