Վրաստանի խորհրդարանի խոսնակի կինը երկրի պաշտպանության նախարար է նշանակվել • Վրաստանի նախագահը չի հաստատել պաշտպանության և մի շարք այլ նախարարների նշանակումը • Վրաստանի Պանկիսի կիրճից ԻՊ-ի համար երիտասարդների հավաքագրումների թեման զարգանում է • Վրաստանի ՊՆ մասնագետները մասնակցել են ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության վարժանքներին • Վրաստանի զինված ուժերը 24 տարեկան են
• Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է նոր կառավարության կազմը։ Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն ազատվել է իր պաշտոնից, իսկ նրա փոխարեն վարչապետը ներկայացրել է Թինաթին (Թինա) Խիդաշելիին։
• Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի հաստատել երկրի վարչապետի ներկայացրած կառավարության կազմը՝ մեկ շաբաթ ժամանակ տալով վարչապետին և խորհրդարանին՝ «մտածելու համար»:
• Վրաստանի Պանկիսի շրջանի երիտասարդներին Սիրիայի մարտերի համար հավաքագրող անձինք Վրաստանի իշխանությունների վերահսկողությունից դուրս են, սակայն օպերատիվ աշխատանքներ են տարվում։
• Վրաստանի ՊՆ Կիբերանվտանգության բյուրոյի ներկայացուցիչները ապրիլի 21-22-ը որպես դիտորդ մասնակցել են ՆԱՏՕ-ի՝ Էստոնիայում անցկացված կիբերանվտանգության միջազգային վարժանքներին։
• Ապրիլի 30-ին Վրաստանում նշում են զինված ուժերի կազմավորման օրը։ 1990 թվականին Վրաստանի գերագույն խորհուրդի որոշմամբ ստեղծվել են Վրաստանի ներիքն գործերի նախարարության ներքին զորքերը՝ Ազգային գվարդիան։ 1991թ. ապրիլի 30-ից պաշտոնապես սկսվեց Վրաստանի բանակում զորակոչը։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 26 ապրիլի – 2 մայիսի 2015 | Ռազմ.info