Թուրքիայի ԶՈւ զինծառյողին մահացած են հայտնաբերել

Ապրիլի 29-ին իր տանը սպանված հայտնաբերվել է Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի նավատորմիղի հրամանատարության Գլոլջուք գլխավոր ռազմաբազայի զինծառայող, 35-ամյա ավագ ենթասպա Ալփեր Էջերը։ Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Թուրքիայի ԶՈւ ավագ ենթասպան սպանված հայտնաբերվելուց առաջ արդեն երկու օր աշխատանքի չէր ներկայացել։ Միայն երկու օր անց նրան կարողացել են գտնել գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացած՝ Սաքարիայում գտնվող իր տանը։

Ավելացնենք նաև, որ զինծառայողը միայանակ էր ապրում։ Ոստիկանությունն առաջ է քաշել ինքնասպանության վարկածը։ Դեպքի մանրամասները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *