Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 26 ապրիլի – 2 մայիսի, 2015

Արցախում ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություն է անցկացվել • Պայմանագրային զինծառայողը թեթև քերծվածք է ստացել • Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հերթափոխ է իրականացվում • ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են ԶՈւ լեռնային պատրաստության կենտրոն • Սեյրան Օհանյանն ընդունել է միջազգային մրցույթներում մեդալներ նվաճած մարզիկ-զինծառայողներին • Արցախում ԵԱՀԿ հերթական դիտարկումն է անցկացվել

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության «Օսա» զենիթահրթիռային համալիրը հրթիռի արձակման ժամանակ

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության «Օսա» զենիթահրթիռային համալիրը հրթիռի արձակման ժամանակ

• Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է եղել Արցախի հարավային թևի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող զորավարժությանը։ Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության ընթացքում պաշտպանության բանակի հակաօդայինները խոցել են բոլոր թիրախները:

• Ապրիլի 27-ին հակառակորդի կրակոցից  թեթև քերծվածք է ստացել պայմանագրային զինծառայող, Դիլիջան քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Սպարտակ Վաչիկի Գուլինյանը:

• Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայում սկսվել է շուրջ 3 հազար զինծառայողների հերթափոխը: Փոխարինման արդյունքում բազայի անձնակազմի քանակը չի փոփոխվելու:

• Ապրիլի 29-ին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները այցելել են ՀՀ ԶՈւ «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոն: Այցի ընթացքում կցորդները ծանոթացել են կենտրոնի ուսումնական ծրագրին և մեթոդներին:

Պարգևատրված մարզիկ-զինծառայողները և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Պարգևատրված մարզիկ-զինծառայողները և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

• Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արժեքավոր նվերներով և ՊՆ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով խրախուսել է այն ժամկետային զինծառայողներին, ովքեր 2015թ. մարտ-ապրիլ ամիսներին Վրաստանում՝ ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Քաթարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաև Սերբիայում կայացած սամբոյի երիատասարդների առաջնություններում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներեն նվաճել:

• Ապրիլի 27-ին ԵԱՀԿ առաքելությունը Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *