Ադրբեջանում ԶՈւ զինծառայողները սպանել են իրենց ծառայակցին • Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են զորավարժություն անել Նախիջևանում մայիսին • Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի շտաբի պետն այցելել է Ադրբեջան • Ֆրասնուա Օլանդն այցելել է Ադրբեջան
• Ադրբեջանի ԶՈւ՝ Գեդաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում գրանցվել է սպանության դեպք. սերժանտ Սեմեդ Միրիևը սպանվել է ծառայակիցների կողմից։ Որպես միջադեպի օր նշվում է ապրիլի 24-ը ։
• Ապրիլի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետը քննարկել են 2015-ի մայիսին երկու երկրների ցամաքային զորքերի մասնակցությամբ Նախիջևանում և Բաքվում անցկացվելիք զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև սեպտեմբերին նախատեսվող ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը, որի անցկացման վայրը չի նշվում։
• Զաքիր Հասանովը մայիսի 1-ին ընդունել է Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յաշարի գլխավորած պատվիրակությունը։
• Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակկցելուց հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնել է Բաքու, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտությունը, տարածաշրջանային և այլ հարցեր։
Ռազմաշաբաթը նաև՝