Թուրքիայի ԶՈւ-ն որոնողափրկարական զորավարժություն է անցկացնելու Էգեյան ծովում • Թուրքիան հարվածային անօդաչու թռչող սարքերի գնման մրցույթ է հայտարարել • Թուրքիայի ԶՈւ A400M բեռնատար ինքնաթիռը T129 Atak հարվածային ուղղաթիռներ է տեղափոխել • «Ասելսանի» նոու-հաու տեխնոլոգիաներն օգտագործվելու են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության մեջ • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատվիրակությունն այցելել է Թուրքիա • Թուրքիայի ԶՈւ զինծառյողին մահացած են հայտնաբերել • Թուրքիայի ԶՈւ ենթասպան մահացել է անզգուշության հետևանքով • Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հրապարակել է զինված ուժերի թվաքանակը
• Թուրքիայի ԶՈւ «Անատոլիայի աստղ-2015» որոնողափրկարարական զորավարժությունն անցկացվելու է 2015թ. մայիսի 5-8-ը ԶՈւ որոնողափրկարարական խմբերի և Տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարության՝ որոնողափրկարարական աշխատանքների կենտրոնի մասնակցությամբ։
• Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի «անհետաձգելի» կարիքները բավարարելու նպատակով ապրիլի 28-ին հրապարակել է հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման մրցույթ։
• Ապրիլի 15-ին Թուրքիայի ԶՈւ A400M բեռնատար ինքնաթիռն առաջին անգամ 2 միավոր թուրք-իտալական արտադրության T129 Atak (Աթաք) հարվածային ուղղաթիռներ է փոխադրել Կեսարիայում տեղակայված 12-րդ գլխավոր ավիաբազա։
• Պաշտպանական համակարգեր արտադրող թուրքական «Ասելսան» ընկերությունը ընդգրկվել է ՆԱՏՕ-ի` բալսիտիկ հրթիռներից պաշտպանության ծրագրի աշխատանքային խմբում։:
• ՆԱՏՕ-ի խորհրդի մշտական ներկայացուցիչներից և կառույցի քաղաքացիական ու զինվորական պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ղեկավարությամբ, ապրիլի 21-ին այցելել է Թուրքիայի ՌՕՈւ 2-րդ ավիաէսկադրիլիայի հրամանատարություն:
• Ապրիլի 29-ին իր տանը սպանված հայտնաբերվել է Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի նավատորմիղի հրամանատարության Գլոլջուք գլխավոր ռազմաբազայի զինծառայող, 35-ամյա ավագ ենթասպա Ալփեր Էջերը։
• Ապրիլի 28-ին Թուրքիայի կենտրոնական Կեսարիա նահանգում անզգուշությամբ իր վրա կրակելու հետևանքով մահացել է երկրի զինված ուժերի ժանդարմերիայի զինծառայող, 27 -ամյա ենթասպա Մեհմեդ Քարաբուլութը։
• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի մայիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 687 հազար մարդ է, որը մոտ 6 հազարով ավելի է մարտի ցուցանիշից։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 26 ապրիլի – 2 մայիսի, 2015 | Ռազմ.info