Ապրիլի 29-ին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները այցելել են Հայաստանի զինված ուժերի «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոն: Այցին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիտվայի, Վրաստանի, Ղազախստանի և Լեհաստանի ռազմական կցորդները և վերջիններիս օգնականները:
Այցի ընթացքում զորամասի հրամանատարը կցորդների հետ ճեպազրույց է անցկացրել զորամասի վերաբերյալ: Այնուհետև զորամասի հրամանատարի ուղեկցությամբ հյուրերը շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զորամասի ստեղծման պատմությանը, լեռնային պատրաստության մեթոդներին ու ծրագրերին, այցելել են զորամասի դիտակետեր և դիտել անձնակազմի ֆիզիկական պատրաստության դասընթացը:
Հանդիպման ավարտին զորամասի հրամանատարը պատասխանել է ռազմական կցորդների հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը: