«Ասելսանի» նոու-հաու տեխնոլոգիաներն օգտագործվելու են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության մեջ

Պաշտպանական համակարգեր արտադրող թուրքական «Ասելսան» ընկերությունը ընդգրկվել է ՆԱՏՕ-ի` բալսիտիկ հրթիռներից պաշտպանության ծրագրի աշխատանքային խմբում: Այս մասին ապրիլի 27-ին հայտնել է «Ասելսանի» պաշտոնական կայքը:

ՆԱՏՕ-ի՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանության համակարգի ծածկույթը՝ ՆԱՏՕ-ի երկրները Եվրոպայում և Ամերիկայում

ՆԱՏՕ-ի՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանության համակարգի ծածկույթը՝ ՆԱՏՕ-ի երկրները Եվրոպայում և Ամերիկայում

«Ասելսանը» այս ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի անդամ պետություններին և գործակալություններին փոխանցելու է իր՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանության ոլորտում ունեցած նոու-հաու ձեռքբերումները:

«Ասելսանն» աշխատելու է ևս 8 ընկերությունների հետ, որոնք ներկայացված են Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարվա ընթացքում: Ծրագիրն իրականցվելու է Նիդերլանդներում՝ ՆԱՏՕ-ի հաղորակցության և տեղեկատվության գործակալությունում:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի բալիստիկ հրթիռներից պաշտպանության ծրագիրը (Ballistic Missile Defence, BMD) ստեղծվել է 2005-ի սեպտեմբերին: Ծրագրի նպատակն է ՆԱՏՕ-ի երկրների համար ստեղծել մեկ ընդհանուր պաշտպանական համակարգ, հաշվարկել և պլանավորել համակարգի տարրերից յուրաքանչյուրի հնարավորութուններն ու գործարկման համար անհրաժեշտ ժամանակը, կազմակերպել ընդհանուր մարտական հերթապահություն, ունենալ ընդհանուր ցանց՝ անհրաժեշտ տեղեկատվության արագ փոխանակման համար և հնարավոր հարձակումների դեպքում կենտրոնից գործարկել համապատասխան հակազդման միջոցները:

Ավելացնենք, որ թուրքական «Ասելսանը» ընկերությունը մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ընկերության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռազմական հանրագիտարանի «Ասելսան» հոդվածում:

One response to “«Ասելսանի» նոու-հաու տեխնոլոգիաներն օգտագործվելու են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության մեջ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 26 ապրիլի – 2 մայիսի 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *