«Պայմանագրային զինծառայողը թեթև քերծվածք է ստացել». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ ապրիլի 29-ին, հայաստանյան լրատվամիջոցները լուրեր տարածեցին, որ ապրիլի 28-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող։

Ռազմինֆոյի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դեպքը եղել է ապրիլի 27-ին և Դիլիջան քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Սպարտակ Վաչիկի Գուլինյանը թեթև քերծվածք է ստացել, Իջևանի բժշկական կենտրոնում վիրակապել են և դուրս գրել նրան։

«Սահմանին արդեն քանի օր է համեմատաբար բավական հանգիստ է, լուրջ միջադեպեր չեն գրանցվել»,- մասնավորեցրեց մամուլի քարտուղարը։

2 responses to “«Պայմանագրային զինծառայողը թեթև քերծվածք է ստացել». Արծրուն Հովհաննիսյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 26 ապրիլի – 2 մայիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *