Սեյրան Օհանյանն ընդունել է միջազգային մրցույթներում մեդալներ նվաճած մարզիկ-զինծառայողներին

2015թ. մարտ-ապրիլ ամիսներին պարտադիր ժամկետային զինծառայող հայ մարզիկները մասնակցել են Վրաստանում՝ ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Քաթարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաև Սերբիայում կայացած սամբոյի երիատասարդների առաջնություններին՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Նախարար Օհանյանը մարզիկ-զինծառայողին պարգևատրում է «Վազգեն Սարգսյան» մեդալով

Նախարար Օհանյանը մարզիկ-զինծառայողին պարգևատրում է «Վազգեն Սարգսյան» մեդալով

Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին բարձր ցուցանիշներ արձանագրելու, Հայաստանի և Հայաստանի զինված ուժերի պատիվը բարձր պահելու համար ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ մարզիկ-զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով և ՊՆ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով:

Շնորհավորելով զինծառայողներին բարձր ցուցանիշներ արձանագրելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական զինուժը ոչ միայն առօրյա ծառայության ընթացքում, առաջնագծում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում է կարողանում ապացուցել հայոց բանակի բարձր մարտունակությունը, այլ նաև ֆիզիկական պատրաստության և սպորտի բնագավառներում գրանցած հաջողություններով:

Պարգևատրված մարզիկ-զինծառայողները և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Պարգևատրված մարզիկ-զինծառայողները և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը այսուհետ ևս լուրջ ուշադրություն է դարձնելու ֆիզպատրատության և սպորտի բնագավառին, համագործակցելու է սպորտային բոլոր կառույցների հետ՝ նպաստելով հայ մարզիկ-զինծառայողների հաջողությունների բազմապատկմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *