Թուրքիայի ԶՈւ ենթասպան մահացել է անզգուշության հետևանքով

Ապրիլի 28-ին Թուրքիայի  կենտրոնական Կեսարիա նահանգում  անզգուշությամբ իր վրա կրակելու հետևանքով մահացել է երկրի զինված ուժերի ժանդարմերիայի զինծառայող,  27 -ամյա ենթասպա Մեհմեդ Քարաբուլութը։  Այս մասին հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալության կայքը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Դեպքը գրանցվել է 2015-ի ապրիլի 28-ին, Կեսարիայի Մելիքգազի գավառում։ Ենթասպա Մեհմեդ Քարաբուլութը, ով ծառայությում էր Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Թաշլըչայ գավառի ժանդարմերիայում, ատրճանակով կատակ անելիս, քաշել է ծառայողական ատրճանակի ձգանը և կրակել ինքն իր վրա։ Գլխից ծանր վնասվածք ստացած ենթասպային տեղափոխել են հիվանդանոց։ Չնայած բոլոր միջամտություններին՝ նա մահացել է։

Դեպքի մանրամասները պարզելու նպատակով ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *