Արցախում ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություն է անցկացվել

Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է եղել Արցախի հարավային թևում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող զորավարժություններին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Հակաօդային պաշտպանության զորքերի  դերի մասին խոսելիս Արցախի ղեկավարն ընդգծել է, որ զինված ուժերը հուսալիորեն վերահսկվում են օդային տարածքը:

Պաշտպանության բանակի գնդային զորավարժությունը Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում

Պաշտպանության բանակի գնդային զորավարժությունը Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում

Նշենք, որ ապրիլի կեսերին ևս մեկ զորավարժություն անցկացվել էր Պաշտպանության բանակի հյուսիսային ստորաբաժանումներում: Զորավարժության՝ ապրիլի 16-ին անցկացված կրակային փուլին ներկա էին եղել նաև Բակո Սահակյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

One response to “Արցախում ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություն է անցկացվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 26 ապրիլի – 2 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *