Վրաստանի զինված ուժերը 24 տարեկան են

Ապրիլի 30-ին Վրաստանում նշում են զինված ուժերի կազմավորման օրը։ 1990 թվականին Վրաստանի գերագույն խորհուրդի որոշմամբ ստեղծվել են Վրաստանի ներիքն գործերի նախարարության ներքին զորքերը՝ Ազգային գվարդիան։ 1991թ. ապրիլի 24-ին Վրաստանի նախարարների կաբինետը հրաման տվեց, որը վերաբերում էր պարտադիր զինվորական ծառայությանը։ Ապրիլի 30-ից պաշտոնապես սկսվեց Վրաստանի բանակում զորակոչը։ Հենց այդ օրն էլ համարվում է Վրաստանի զինված ուժերի օրը։

Վրաստանի բանակը 24 տարեկան է

Վրաստանի բանակը 24 տարեկան է

Այս տարի վրաստանյան բանակը դարձել է 24 տարեկան։ Տոնի առիթով զինված ուժերի անձնակազմին շնորհավորել են Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։  Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են Վրաստանի տարածքային ամբողջականության և միջազգային առաքելություններում զոհված զինծառայողների հիշատակը։

Մինդիա Ջանելիձեն գերատեսչական մեդալներ է հանձնում զինծառայողներին

Մինդիա Ջանելիձեն գերատեսչական մեդալներ է հանձնում զինծառայողներին

Մինդիա Ջանելիձեն  և Վախթանգ Կապանաձեն ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել են գերատեսչական մեդալներով։

Պաշտպանական գերատեսչության վարչական համալիրում կայացած միջոցառումից հետո ղեկավար կազմը տեսակապի միջոցով շնորհավորել է նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող վրաստանցի զինծառայողներին, այնուհետև Վախթանգ Կապանաձեն Վազիանիում տեղակայված 4-րդ մեխանիզացված բրիգադում մասնակցել է ցուցադրական միջոցառմանը և կազմակերպված մրցումներին։

Մրցում են Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Մրցում են Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Իսկ Վրաստանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի կառուցվածքին ու ստորաբաժանումներին կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի հոդվածում։

Բազկամարտի մրցում Վրաստանի ԶՈւ կազմավորման օրը

Բազկամարտի մրցում Վրաստանի ԶՈւ կազմավորման օրը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *